Մարդու իրավունքների
պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների
վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է անգլերեն
և ռուսերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության
հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն»
ծրագրի աջակցությամբ:
Ավարտին են
մոտենում ուղեցույցի թարգամանությունները ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան
գրով:
Եզդիերեն և
քրդերեն տարբերակներն արդեն թարգմանված են և հասանելի են Մարդու իրավունքների պաշտպանի
պաշտոնական կայքում: