Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած
«Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ»
ուղեցույցը թարգմանվել է եզդիերեն և քրդերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման
ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների
խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:
Ավարտին են մոտենում ուղեցույցի թարգամանությունները
ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան գրով:
Անգլերեն և ռուսերեն տարբերակներն արդեն
թարգմանված են և հասանելի են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: