Մարդու իրավունքների պաշտպանն
արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս
օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն
գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:
Հասցեագրվող բողոքները մեծ
մասամբ վերաբերում են․
1) Հայաստան մուտք գործելու կամ
երկրից մեկնելու խնդիրներին,
2) աշխատավարձ ստանալ-չստանալու
հարցերին,
3) արձակուրդի հարցերին,
4) փակ հաստատություններում
մարդու իրավունքների (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն) խնդիրներին,
5) մեկուսացման կամ
ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա)
համար վճարելու հնարավորության բացակայությանն առնչվող խնդիրներին, դադարեցված
մատակարարումների վերականգնմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանն
իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ։
Մարդու իրավունքների պաշտպանը
մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է
պարետատան հետ:
Հիշեցնենք, որ Մարդու
իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116
հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100
հեռախոսահամարով։