Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսման
Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա Զագրեբ
քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են
քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները:
Ընդունեք իմ խորին
վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ
ուժ և շուտափույթ ապաքինում: Այս դժվար պահին քաջություն և տոկունություն եմ
մաղթում Խորվաթիայի Հանրապետության ժողովրդին»,- ասված է Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։