Մարտի 21-ը
Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ Իզուր չէ, որ հասարակությունը նրանց
անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով
«վարակում» են բոլորիս։
Մենք պետք է մեր վերաբերմունքով ու
գործողություններով կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ
կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք
անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ։
Պետությունը
պետք է մասնակից դարձնի դաունի համախտանիշ ունեցող մարդկանց որոշումների կայացման
գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական
նշանակություն ունեն։ Այս կարևոր սկզբունքի ապահովման համար պետությունը պետք է
ապահովի տեղեկատվության մատչելիության և ներառական միջավայր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը
միանում է ՄԱԿ-ի այս տարվա #Մենքորոշումենք կարգախոսին։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան