Կալանավորված անձը խնդրել է Մարդու
իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության
հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային
գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն
էր» վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի
առանձին ձևակերպումներ հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով
նույնականացնել անձին, ավելին, հանրության մոտ կարող է ձևավորել անձի մեղավորության՝
որպես հաստատված փաստի մասին կանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութում բացակայում
է նշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես
նաև համապատասխան ծանուցում։
Մարդու իրավունքների պաշտպանին բողոք
ներկայացրած անձի պնդմամբ՝ 2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում
է ձևավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն
ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանության հետ համագործակցության
արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։