Մարդու իրավունքների
պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան
Լինն Թրեյսին։
Պաշտպանը շնորհավորել
է դեսպանին Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ:
Արման Թաթոյանը
բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունն ու ԱՄՆ միջազգային
զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID) իրականացվող ծրագիրը։
Հանդիպման
ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի
բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության
ուղղությամբ իրականացվող աշխատանքին և այլն։ Կողմերը կարևորել են աշխատանքը մարզերում՝
ընդգծելով երիտասարդներին ներգրավելու կարևորությունը:
Լինն Թրեյսին
կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների
իրականացման, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։
Կողմերը պայմանավորվածություն
են ձեռք բերել շարունակել նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։