Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների
դիտարկում:
Քիչ առաջ Պաշտպանի
աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ
արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ոստիկանության
բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն
նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: