Մարդու իրավունքների
պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում
գտնվող բերման ենթարկված անձանց հետ։
Տեղում պարզվել
է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր
Լուսավորիչ» բժշկական կենտրոն պարզելու քաղաքացու առողջական վիճակը։
Հիշեցնենք,
որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ
կապված իրադարձությունների դիտարկում:
Այսօր Պաշտպանի
աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ
արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին: