Այսօր Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի
շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին
տեղում ծանոթանալու նպատակով:
Աշխատակիցները
Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝
մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու
համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն:
Արման Թաթոյանը
տեղում ուսումնասիրել է նաեւ մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը,
բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ եւ ուսումնասիրել նրանց
իրավունքների ապահովման վիճակը:
Հիշեցնենք,
որ մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ: Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար
ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները: