Մարդու իրավունքների
պաշտպանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման
ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին,
դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։
Արման Թաթոյանն
ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը
և Խորհրդարանին կոռուպցիայի դեմ պայքարում և դատաիրավական բարեփոխումների հարցերում,
հատկապես, երբ ոլորտում առկա են հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ։
Պաշտպանը կարևորել
է նաև քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն
հայտնել խթանել նրանց մասնակցությունը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ
ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կարևորել է Մարդու իրավունքների
պաշտպանի դերը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում։
Հանդիպման
ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ այն մասին, որ Մարդու
իրավունքների պաշտպանի հարցումներով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի Պաշտպանի կամ այլ մարմինների
մշակած օրենսդրական նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ։
Քննարկվել
են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնությունները մարդու
իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելուն և դրանց հանրային պատշաճ քննարկմանը
նպաստելուն առնչվող հարցեր։