Հայաստանում նոր կորոնավիրուսի
(COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով տեղեկացնում ենք, որ Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային
գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։
Խնդրում ենք` Ձեր իսկ առողջության
ապահովության համար Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝ ombuds@ombuds.am հասցեով կամ փոստով՝ Երևան 0002, Պուշկինի 56ա
հասցեով:
Ինչպես խորհրդատվության, այնպես էլ
դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել
նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գծի շուրջօրյա
հեռախոսահամարներին։