Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների
պաշտպանությանն ուղղված տեղեկատվական թերթիկ։ Մատչելի ներկայացված են Մարդու իրավունքների
պաշտպանի լիազորությունները, Պաշտպանին դիմելու կարգը և հոգեբուժարանում գտնվող մարդու
կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Տեղեկատվական թերթիկները կտրամադրվեն ինչպես հոգեբուժարաններում գտնվող անձանց,
այնպես էլ հոգեբուժարանների անձնակազմերին։