Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո. https://bit.ly/33d8lH3