Սիրելի´
կանայք,
Մարտի 8-ը՝ կանանց
միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր
դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է:
Ձեր հաջողության
յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական
փոփոխությունների գրավական:
Որքա՜ն
մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության է հասել խիզախության ու
նպատակասլացության, կամքի ուժի շնորհիվ՝ հաղթահարելով հասարակության կարծրատիպերը
և լրացուցիչ դժվարությունները:
Մենք մեկնարկում ենք
հանրային իրազեկման նոր արշավ #Դարձիր_օրինակ կոչով:
Այս արշավի նպատակն է
ցույց տալ կանանց, ովքեր հաջողել են: Նրանցից յուրաքանչյուրի հաջողության
պատմությունը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ
է:
Դուք ևս կարող եք
#Դարձիր_օրինակ կոչի ներքո մեզ ուղարկել ձեր պատմությունները, որոնք մենք
կհրապարակենք և միասին կոգեշնչենք մեր հասարակությանը։
#Դարձիր_օրինակ #Set_an_example
ՀՀ
Մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան