Հայաստանում
կորոնավիրուսի կանխարգելման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում
է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման
հանձնաժողովում:
ՀՀ վարչապետի
հետ քննարկվել է առկա իրավիճակը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից
գործընթացին աջակցելու հարցերը։
Մարդու իրավունքների
պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։
Մարդու իրավունքների
պաշտպանը հորդորում է ամենակարևորը խուճապի չմատնվել, հետևել միայն պաշտոնական տեղեկություններին,
ինչպես նաև պահպանել վիրուսի կախարգելման կանոններին: