Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը փետրվարի 15-ից 16-ը Աղվերանում կազմակերպել է «Անչափահասների և անգործունակ
անձանց ոչ հոժարակամ բուժումը հոգեբուժական կազմակերպություններում,
խնամակալության ինստիտուտը. անգործունակության տեսակ և աստիճան,
ապաինստիտուցիոնալացում և անցումը հոգեկան առողջության համայնքահեն
ծառայությունների» խորագրով երկօրյա աշխատաժողով` միջազգային փորձագետների
մասնակցությամբ:
Աշխատաժողովին
բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝
կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ
ունեցող անձի հոսպիտալացման և բուժման վերաբերյալ իրազեկված համաձայնություն
ստանալու, պացիենտին իր իրավունքների մասին պատշաճ իրազեկելու իրավունքներիի ապահովումը:
Միջոցառման
ընթացքում միջազգային փորձագետներ Յան Պֆայֆֆերի և Գաբոր Պետրիի մասնակցությամբ
քննարկվել են այլընտրանքային համայնքահեն ծառայությունների զարգացման
նախադրյալները, դրանց զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև
հոգեբուժական ծառայությունների մատչելիությանը և ոչ հոժարակամ բուժմանը, ներառյալ՝
անչափահաս և անգործունակ անձանց, առնչվող մի շարք խնդիրներ: Կարևորվել է նշված
խնդիրների մշտադիտարկման հարցում Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի
դերը։
Աշխատաժողովին,
բացի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներից և
փորձագետներից, մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության և ոլորտի
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: