Հրապարակվել է ընտանիքում բռնության
խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ իրազեկող
ուղեցույցներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով։ Ուղեցույցը պատրաստվել
է նաև բրայլյան գրով և իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում
բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման
մասին» ՀՀ օրենքի դրույթները։
Մասնավորապես, ո՞րն է համարվում ընտանիքում
բռնություն, պաշտպանական ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել ընտանիքում բռնության ենթարկված
անձանց պաշտպանության նպատակով և այլն։