Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո
Սահակյանի հետ:
Քննարկվել
են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան
կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների
իրավունքներին:
Հանդիպմանը
մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: