Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանն աշխատանքային այցով աշխատակազմի հետ միասին մեկնել է Արցախ:
Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական
խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Մարդու իրավունքների
պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:
Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք
զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորում
է բոլորին Արցախի վերածննդի օրվա առիթով: