Ռուսաստանի Դաշնությունում բնակվող
Հայաստանի քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին երրորդ երեխայի համար
ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն աջակցելու հարցով:
Քաղաքացին տեղեկացրել է, որ երրորդ
երեխան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երեխայի ծննդի պետական գրանցումն
իրականացրել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինը:
Նա երրորդ երեխայի համար ծննդյան
միանվագ նպաստ նշանակելու խնդրանքով սահմանված ժամկետում դիմել է ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական
ծառայություն, սակայն մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացրել
Ռուսաստանի Դաշնությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած
չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:
Քաղաքացու պնդմամբ՝ Ռուսաստանի
Դաշնությունից հրաժարվում են իրեն տրամադրել փաստաթուղթ երեխայի ծննդյան
կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ո´չ
երեխան, ո´չ էլ երեխայի ծնողները չեն հանդիսանում Ռուսաստանի Դաշնության
քաղաքացիներ:
Պաշտպանը քննարկման ընթացակարգի
շրջանակում գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերին
նախարարություն: Արդյունքում, հարցում է կատարվել ՌԴ իրավասու մարմին՝ երեխայի
ծննդյան միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու
համար և պատասխանի արդյունքներով քաղաքացուն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ
նպաստ` երրորդ երեխայի համար սահմանված չափով: