Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Հովհաննես Իսակովի
անվան թիվ 132 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին:
Մարդու
իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը
երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել է children.ombuds.am
կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին
ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և
այլն:
Երեխաները
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք մեծ մասամբ
վերաբերել է երեխա-ուսուցիչ փոխհարաբերություններին:
«Երեխա-ուսուցիչ
փոխհարաբերություններում մշտապես պետք է պահպանվի փոխադարձ հարգանքը: Երեխաները
լսված լինելու իրավունք ունեն, ուսուցիչները երեխաներին առնչվող ցանկացած խնդրի
լուծման ժամանակ պետք է առանջորդվեն երեխայի լավագույն շահով, բայց երեխաները միշտ
պետք է հիշել ոչ միայն իրենց իրավունքների, այլ նաև պարտականությունների մասին»,-
ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Հանդիպման
վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել
համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ: