Այս տարի նշվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (#ECHR)` մարդկանց համար ստեղծված կոնվենցիայի 70-ամյակը:
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ոգեշնչված Կոնվենցիան իրավական պարտադիր ուժ ունեցող, յուրահատուկ պայմանագիր է, որի պայմանների կատարմանը հետևում է մարդկանց հիմնարար իրավունքները և ազատությունները երաշխավորող միջազգային անկախ դատարանը»,- հոբելյանի կապակցությամբ նշել են 47 անդամ-պետություն ունեցող Եվրոպայի խորհրդի ղեկավարները:
«Կոնվենցիան, որն ի սկզբանե ստորագրվել է 12 պետությունների կողմից 1950թ.-ի նոյեմբերի 4-ին, ներկայումս պաշտպանում է Եվրոպական 47 պետությունների ավելի քան 830 միլիոն մարդու:
Եվրոպական կոնվենցիայի վերջին արձանագրությունը խթանում է Եվրոպայում դատարանների միջև երկխոսությունը՝ հնարավորություն ընձեռելով արձանագրությանը միացած պետությունների ազգային գերագույն դատարաններին խորհրդատվական կարծիքներ խնդրել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանից»: