Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փաստաբանից
ահազանգ է ստացվել այն մասին, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը: Պարզվել է, որ Ն.
Մալյանը գտնվում է Ոստիկանությունում:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է
Ոստիկանություն:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը Ոստիկանության
բաժնում, բացի Նարեկ Մալյանից, առանձնազրույցներ է ունեցել և անհրաժեշտ
գործողություններ իրականացրել նաև Արթուր Դանիելյանի, Ազատ Ադամյանի, Կոստանդին
Տեր-Նակալյանի հետ:
Այս պահին տեղ է ունենում
առանձնազրույց Գրիգոր Մինասյանի հետ: