Հունվարի
27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։
Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և
ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին:
Հոլոքոստն ու
Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի
ոճրագործություններից են:
Ցեղասպանությունների
դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարևորագույն հարց է՝ նման
ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի
հիշատակի առաջ:
Այս
լուսանկարներում Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության
զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների
ճակատագրերի հարցում նմանությունը։
Արման
Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան