Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝
աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մասավաճառների բողոքի ակցիաները,
այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ
նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն
գործունեության համար։
Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների
մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը
և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն
է սկսել տնային պայմաններում անասունների մորթն արգելելու և բացառապես սպանդանոցում
թույլատրելու հարցի ու այդ կապակցությամբ քաղաքացիների բողոքների կապակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի
առնելով նշված բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Պարզաբանումներ են պահանջվել նաև այս
ոլորտում նախատեսված պետական քաղաքականության ուղղությունների ու սկզբունքների վերաբերյալ։