Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել
են ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ «Antifake.am»-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի
և «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազիի գրառումները, այդ թվում՝ մտահոգությունները։
Ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված՝ պարզաբանումներ
ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություն է հասցեագրվել
Գլխավոր դատախազություն։