Մարդու
իրավունքների պաշտպանին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել
է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։
Ինչպես
2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված
բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված
բռնությանը։
Կանանց
իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումն ու
դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է:
Բողոքների
թվի աճը պայմանավորված է նաև անցյալ տարի Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած
իրազեկման ծրագրով, որի շրջանակում #դեմեմբռնությանը կոչի ներքո նկարահանվել
և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական
հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի
կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել
Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։
Պատրաստվել
են նաև ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու
վերաբերյալ ուղեցույցներ հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, բրալյան
գրով, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար առանձին ձեռնարկ,
որի մեթոդաբանությունը կիրառվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ զրույցների
ժամանակ։
Քաղաքացիների
համար նախատեսված ուղեցույցները տարածվել են մարզերում։
Մարդու
իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների մեծ մասի դեպքում տրվել է խորհրդատվություն
և ուղղորդում։