Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ամրագրումը եւ ապահովումը դարձավ պետությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:
1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման եւ երաշխավորման պարտավորությունները: Հայաստանը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաեւ այնպիսի կարեւոր միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին», Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց եւ կանանց հավասար վարձատրության մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության