Ծնվել է 2000 թվականի
սեպտեմբերի 26-ին
Կրթություն
2018-2022թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի
աստիճան
2020թ. - Իրավաբանների հայկական ասոցիացիա, Երիտասարդ առաջնորդների
հակակոռուպցիոն քաղաքականության դպրոց (Հետազոտական թեման՝ «Անցումային արդարդատության
քրեաիրավական մեխանիզմների ներդրման ժամանակակից հայեցակարգային մոտեցումները և կիրառման
առանձնահատկությունները»:
2022թ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսական
ծրագիր:
Աշխատանքային
գործունեություն
2022թ.-ի մարտից 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը - Միացյալ Նահանգների
միջազգային զարգացման գործակալության (USAID) Ազգային ժողովրդավարության ինստիտուտի
(NDI) հետ համագործակցությամբ իրավական հետազոտությունների կազմակերպում և անցկացում
ՀՀ Ազգային ժողովում, որպես՝ օրենքի նախագծերի անկախ փորձագետ
2022թ․-ի սեպտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 1-ը - ՀՀ արդարադատության
նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փորձագետ՝ Քրեական օրենսդրության,
քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության կազմում
2022թ․-ի դեկետմբերի 2-ից մինչև 2023թ․-ի փետրվարի 1-ը - ՀՀ արդարադատության
նախարարի տեղակալի օգնական
2023թ․-ի փետրվարի 7-ից մինչև օգոստոսի 18-ը - ՀՀ ներքին գործերի
նախարարի տեղակալի օգնական
2023թ.-ի օգոստոսի 21-ից մինչև օրս - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
օգնական
Մասնակցությունը մասնագիտական/գիտական կառույցներին
2020թ. փետրվար - Գերմանական համագործակցության միջազգային կազմակերպության
(Deutsche Organisation für Internationale Zusammenarbeit) կողմից կազմակերպված «Սահմանադրական
իրավունք (հիմնական իրավունքների տեսություն)» թեմայով վերապատրաստման դասընթաց
2020թ. օգոստոս - Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող
«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար»
ծրագրի շրջանակներում կազմակերպված «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային
ռազմավարություն. մարտահարավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական գիտաժողով
(Հոդվածի թեման՝ «Հավաքների ազատության իրավունքի իրացման որոշ առանձնահատկություններ՝
սահմանադրաիրավական և կոնվենցիոն իրավակարգավորումների շրջանակներում»)
2020թ. նոյեմբեր - Միջազգային իրավական համագործակցության գերմանական
հիմնադրամի (Deutsche Stiftung für internationale rechtliche Zusammenarbeit) կողմից
կազմակերպված «Եվրոպական իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց
2021թ. հոկտեմբեր - ԵՊՀ ՈՒԳԸ կողմից կազմակերպված՝ ՀՀ անկախության
30-ամյակին նվիրված միջազգային 7-րդ գիտաժողով (Հոդվածի թեման՝ «ՀՀ Ազգային ժողովի
քննիչ հանձնաժողովի իրավական կարգավիճակը և կատարելագործման արդի միտումները»)
2022թ. հոկտեմբեր - ԵՊՀ ՈՒԳԸ կողմից կազմակերպված՝ ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին
նվիրված միջազգային 8-րդ գիտաժողով (Հոդվածի թեման՝ «Զանգվածային անկարգությունների
քննության մեթոդիկայի քրեագիտական որոշ առանձանահատկություններ»):
Այլ տեղեկություներ
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Լեզուների իմացություն
Տիրապետում է ռուսերենի և անգլերենի։