Կրթություն
2013 - 2017թթ․ - Ասպիրանտուրա,
Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Քրեական իրավունքի ամբիոն,
2010- 2012թթ․ - Մագիստրատուրա
(գերազանցության դիպլոմ), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ,
2006-2010թթ․ - Բակալավրիատ
(գերազանցության դիպլոմ), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ։
Աշխատանքային գործունեություն
2023թ․ մայիսից
մինչ օրս - ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար,
2015թ․ սեպտեմբերից
մինչ օրս - Դասախոս, Երևանի պետական
համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Քրեական իրավունքի ամբիոն,
2022 թ․ մարտից
մինչ օրս - ՀՀ արդարադատության ակադեմիայի
դասախոս,
2022թ․ հոկտեմբեր
– 2023թ․ մայիս - ՀՀ վճռաբեկ դատարանի
աշխատակազմի փորձագիտական ծառայության քրեական գործերով փորձագետ,
2019թ․ ապրիլ
– 2022թ․ մայիս - ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար,
2019թ․ ապրիլ
– 2022թ․ մայիս - ՀՀ Սահմանադրական դատարանում
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ,
2016թ․ հոկտեմբեր
– 2019թ․ ապրիլ - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական,
2016թ․ մարտ – 2016թ․ հոկտեմբեր - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցերով իրավախորհրդատու,
2015թ․ մայիս
– 2016թ․ փետրվար - ՀՀ արդարադատության
նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության առաջատար
մասնագետ,
2014թ․ սեպտեմբեր-
2015թ․ մայիս - ՀՀ արդարադատության նախարարության
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետ,
2014թ․ ապրիլ
– 2014թ․ սեպտեմբեր - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական,
2012թ․ փետրվար
– 2012թ․ ապրիլ - Իրավախորհրդատու, Երևանի պետական համալսարան,
իրավագիտության ֆակուլտետ, իրավաբանական կլինիկա,
2010թ․ սեպտեմբեր
– 2011թ․ սեպտեմբեր - Լաբորանտ, Երևանի պետական համալսարան, իրավագիտության
ֆակուլտետ, Քրեական իրավունքի ամբիոն,
2010թ․ փետրվար
– 2010թ․ ապրիլ - Պրակտիկա, ՀՀ վճռաբեկ
դատարան։
Ներգրավվածություն մասնագիտական կառույցներում և գիտական, մանկավարժական
աշխատանքներում
2021 թվականից
մինչ օրս - Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի
հավաստագրված դասընթացավար,
2022թ․ ապրիլ
– 2022թ․ օգոստոս - ՀՀ նոր քրեական և քրեական
դատավարության օրենսգրքերի հայեցակարգային փոփոխությունները դասավանդող դասընթացավար,
2022 թ․ հուլիս
– 2022թ․ սեպտեմբեր - ՆԳՆ ձևավորման օրենսդրական փոփոխությունների մշակմանն
աջակցող փորձագետ,
2020թ․ դեկտեմբեր
- 2021թ․ ապրիլ - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի
դասընթացավար, դասընթացը՝ ՀՀ սահմանադրական իրավունքի հիմունքները, մարդու իրավունքները
և Ոստիկանությունը,
2020թ․ փետրվար
- 2022թ․ մայիս - ՀՀ դատական և իրավական
բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների
ծրագրերի համակարգող խորհրդի անդամ,
2019թ․ օգոստոս
- 2022թ․ մայիս - Ընտանիքում բռնության
կանխարգելման խորհրդի անդամ։
Այլ տեղեկություններ
Փորձագիտական գործունեության
շրջանակներում հեղինակել է մի շարք զեկույցներ ու ուսումնասիրություններ մարդու իրավունքների
պաշտպանության տարբեր թեմաներով՝ խտրականության դեմ պայքարը, քրեակատարողական և պրոբացիայի
ոլորտը, խոշտանգումից տուժած անձանց ռեաբիլիտացիայի իրավունքի երաշխավորումը, կարծիքի
արտահայտման ազատության երաշխավորումը, մարդու իրավունքների բաղադրիչի ապահովումն օրենսդրական
նախագծերի մշակման ու ընդունման գործընթացում և այլն։
Մասնակցել է մի շարք արտասահմանյան
մասնագիտական վերապատրաստումների ու համաժողովների, ինչպիսիք են՝ Օրինաստեղծ գործունեությանը
հանրության մասնակցության և հանրային լսումների հարցերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական համաժողովը
(2019թ․, Վենետիկ, Իտալիա), Օրենսդրական նախագծերի հանրային քննարկումների վերաբերյալ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գիտաժողովը (2018թ․, Վարշավա, Լեհաստան), Մարդու իրավունքների ազգային հաստատությունների
ակադեմիան (2018թ․, Հելսինկի, Ֆինլանդիա), Հայաստանի Օմբուդսմանական հաստատության կողմից
Եվրոպայի խորհրդի չափանիշների կիրարկման թեմայով փորձի փոխանակման այցը (2019թ․, Ստրասբուրգ
(Ֆրանսիա)), Օմբուդսմանական հաստատությունների միջև փորձի փոխանակման այցեր (Կոպենհագեն
(Դանիա), Վիեննա (Ավստրիա) և այլն։
Մի շարք գիտական հոդվածների
հեղինակ է։
Լեզուների
իմացություն
Ազատ տիրապետում է ռուսերենին,
անգլերենին։