Ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին Երևանում
Կրթություն
2016թ.
հունվար-հունիս - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
2010-2013թթ.
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008-2010թթ.
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ)
2004-2008թթ.
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ)
Աշխատանքային գործունեություն
2023թ. ապրիլից մինչ
օրս - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
2022թ. նոյեմբերից - 2023թ. ապրիլ - ՀՀ
Գլխավոր դատախազի տեղակալ
2022թ. ապրիլից օգոստոս - ԵՄ
աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի
ավագ իրավական փորձագետ
2015թ-ից մինչ օրս - ԵՊՀ
սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
2019թ. հունվարից 2021թ. հուլիս - Արդարադատության
ակադեմիայի պրոռեկտոր
2017թ. փետրվարից 2019թ. հունվար - Արդարադատության
ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր
2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ - ՀՀ
Սահմանադրական դատարանի խորհրդական
2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր - ՀՀ
Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական
2013-2014 թթ. - ՀՀ
Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
2014թ.-ից 2021թ. հուլիս - դասախոս`
ՀՀ արդարադատության ակադեմիայում
2012թ.-ին
- ստաժավորում Հունգարիայի Սահմանադրական դատարանում
2010-2015թթ. - Երևանի
պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2009 - 2013թթ. - ՀՀ
Սահմանադրական դատարանի նախագահի օգնական
2008-2009թթ. - փորձագետ
ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում
Մասնակցությունը մասնագիտական/գիտական
կառույցներին
2024թ մարտի 1-ից մինչ օրս - Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամ։
2023թ. դեկտեմբերի 20-ից մինչ օրս - Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ
2022թ. նոյեմբերից
- 2023թ. ապրիլ - ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի
անդամ
2022թ. նոյեմբերից - 2023թ. ապրիլ - ՀՀ
գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի նախագահ
2022թ. նոյեմբերից - 2023թ. ապրիլ - ՀՀ դատախազության
«Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի նախագահ, 2023թ. հունիսից`
խմբագրական խորհրդի անդամ
2022թ. մարտից 2022թ. նոյեմբեր - Սահմանադրական
բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
2020թ. օգոստոսից 2022թ. նոյեմբեր - Դատավորների
գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ
2020թ. հունվարից 2021թ. հունվար - Սահմանադրական
բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
2021թ. փետրվարից մինչ օրս - Ուկրաինայում
հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2020թ. հունվարից մինչ օրս - Վարշավայում
հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական
խորհրդի անդամ
2019թ.-ից 2021թ. հուլիս - Եվրոպայի
խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ
2015թ.-ից
մինչ օրս - ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001
մասնագիտական խորհրդի անդամ
2015թ.-ից 2019թ. - ՀՀ
ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար
2016թ.-ից մինչ օրս - «Սահմանադրական
մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ
2016թ.-ից 2017թ. - «Սահմանադրական
դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ
2013թ.-ից 2020թ. - տարածաշրջանային
«Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
2012թ.-ից 2018թ. - ՀՀ
սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ
2012թ.-ից 2017թ. - Մոսկվայում
հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային
թղթակից
2008թ.-ից մինչ օրս - ՀՀ
իրավաբանների միության անդամ
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Այլ տեղեկություններ
Հեղինակ
և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի
գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների
կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում,
Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում)։
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ,
ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների,
ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով հանդես է եկել միջազգային
մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական
հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):
Լեզուների իմացություն
Ազատ տիրապետում
է ռուսերեն, անգլերեն լեզուներին