ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի
իրավագիտության ֆակուլտետ
2004-2008թթ. (բակալավր),
2008-2010թթ. (մագիստրատուրա),
2010-2013թթ. (ասպիրանտուրա):
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2012-2016թթ. «Ավետիք Մկրտչյանի անվան Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան»-ում՝ որպես «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության իրավունք» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական իրավունք» առարկաների դասախոս,
2013-2014թթ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես «Կոռուպցիայի դեմ պայքար և հակակոռուպցիոն ռազմավարություն» առարկայի դասախոս,
2015-2016թթ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության առաջատար մասնագետ,
2016 թվականի նոյեմբերի 18-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես գլխավոր քարտուղարի տեղակալ։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
2017-2018թթ․ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի փորձագետ։
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2013 թվականի ապրիլի 28-ից 30-ը Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված «Պենիտենցիար համակարգում Հայաստանի և Վրաստանի դասընթացավարների համար վերապատրաստում» թեմայով դասընթաց, ՀՀ (Երևան),
2015 թվականի դեկտեմբերի 1-ին ՄԱՓԳՀ-ի (UNHCR) կողմից կազմակերպված «Փախստականների և ապաստան հայցողների միջազգային իրավական պաշտպանությունը», ՀՀ (Երևան),
2016 թվականի հունիսի 21-ից 23-ը «Հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկում» թեմայով վերապատրաստում, Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս),
2016 թվականի հուլիսի 11-ից 15-ը ԵԽ գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանի քրեակատարողական հիմնարկների բժշկական և ոչ բժշկական անձնակազմի համար բժշկական էթիկա և մարդու իրավունքներ» թեմայով դասընթացավարների վերապատրաստում, ՀՀ (Աղվերան),
2016 թվականի հոկտեմբերի 10-ից 14-ը Արդարադատության ակադեմիայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստման դասընթացներ, ՀՀ (Երևան),
2017 թվականի նոյեմբերի 16-ից 18-ը Արդարադատության ակադեմիայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատողների վերապատրաստման դասընթացներ, ՀՀ (Երևան),
2018 թվականի հուլիսի 25-ից 28-ը «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում, Չեխական Հանրապետություն (Պրահա և Բռնո),
2019 թվական «ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրության՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացում և փաստաթղթավորում» թեմայով դասընթաց, ՀՀ (Աղվերան),
2019 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը «Հանրային հատվածի ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացում ներգրավված մասնագետների շարունակական մասնագիտական վերապատրաստում» թեմայով դասընթաց, ՀՀ (Երևան),
2019 թվականի հոկտեմբերի 16-ից 18-ը «Անվտանգության ոլորտում կառավարման և վերահսկման մեխանիզմներ» թեմայով դասընթացավարների վերապատրաստման դասընթաց, ՀՀ (Երևան):
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2017 թվականին շնորհվել է պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ:
Օտար լեզուներ - ռուսերեն, անգլերեն:
Ամուսնացած է։