Կրթություն
2017-2018թթ․ -
ՀՀ
փաստաբանական դպրոց,
2012-2014թթ․ - Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, իրավագիտության
ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ),
2008-2012թթ․ -
Ռուս-Հայկական
(Սլավոնական) համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ (գերազանցության դիպլոմ)։
Աշխատանքային գործունեություն
2022-2023թթ․ - Հայաստանի
պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, «Ֆինանսական իրավունք» և
«Ձեռնարկատիրական իրավունք» առարկաների դասախոս,
2018թ. մարտից մինչ օրս - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար,
2014թ. փետրվարից 2018թ. - ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմ, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանության դեպարտամենտի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության
վարչության մասնագետ,
2013թ. փետրվար-նոյեմբեր - ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակ, քաղաքացիական հարցերով
իրավաբան։
Մասնակացությունը
մասնագիտական/գիտական կառույցներին
2022թ․ հուլիս 25-27 - վերապատրաստման եռօրյա դասընթաց՝
ուղղված միջազգային համագործակցության ոլորտում Պաշտպանի հաստատության կարողությունների
ամրապնդմանը և զարգացմանը, այդ թվում ՄԱԿ մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցության,
այլընտրանքային զեկույցների մշակման ու ներկայացման մասով,
2018թ․ մարտ - «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների
կիրառումը Մարդու իրավունքների անկախ ինստիտուտների զեկույցներում»,
2017թ․ հոկտեմբեր - Վարչական ուղղվածությամբ վերապատրաստման
դասընթաց, ՀՀ արդարադատության ակադեմիա,
2017թ․ հունիս - «Երեխայի իրավունքների պաշտպանության
ներպետական և միջազգային համակարգերը. երեխայի լավագույն շահը» թեմայով,
2017թ․ մարտ 19-25 - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև համագործակցության շրջանակներում ուսուցողական
այց Բելգրադ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Սերբիայի Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի փորձի ուսումնասիրման նպատակով, Սերբիայի Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմ, Սերբիա (Բելգրադ),
2015թ․ մայիսի 11-15 - ՀՀ կառավարման ակադեմիայում «Կառավարչական
հմտություններ» ծրագրով վերապատրաստում,
2014-2016թթ․ - Հայաստանի Ամերիկյան համալսարան
(AUA), «Շարունակական կրթություն» բաժին, անգլերեն լեզու,
2014թ. փետրվար-մարտ - «Բանավեճի ուսուցման հարթակ» դասընթաց, ՀՀ ԱՄՆ
դեսպանատուն և «Սոցիո ակումբ» սոցիալ-տեղեկատվական հասարակական կազմակերպություն,
2011թ․ - «Մարդու
իրավունքների պաշտպանությունը եվրոպական նորմերում ՄԱՍ 2» կոնֆերանս, Գլոբալիզացիայի
և տարածաշրջանային համագործակցության եվրոպական կենտրոն,
2010թ․ - «Մարդու
իրավունքների պաշտպանությունը եվրոպական նորմերում ՄԱՍ 1» կոնֆերանս, Գլոբալիզացիայի
և տարածաշրջանային համագործակցության եվրոպական կենտրոն։
Այլ տեղեկություններ
2016թ.
- Աշխատանքային պարտականությունները որակյալ և բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել
է Մարդու իրավունքների պաշտպանի շնորհակալագրով։
Լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն։