2022թ. հունվարի
24-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան և 2022թ. փետրվարի
25-ից անցել պարտականությունների կատարմանը։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2002թթ.
|
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժին
Բակալավրի աստիճան
|
2002-2004թթ.
|
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժին
Մագիստրոսի աստիճան
|
2006-2008թթ.
|
Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ
Բակալավրի աստիճան
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2004-2009թթ.
|
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության
մասնագետ
|
2009թ.մարտ-հոկտեմբեր
|
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան
|
2009-2011թթ․
|
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով
|
2011-2014թթ.
|
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ
աշխատանք)
|
2012-2014թթ․
|
ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով
|
2014-2015թթ․
|
ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների
զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)
|
2015-2018թթ.
|
ՀՀ արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության
պետ
|
2018-2019թթ.
|
ՀՀ Առաջին փոխվարչապետի խորհրդական (միջազգային իրավական հարցերով)
|
2019թ. հունվար-հուլիս
|
ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցերով)
|
2019թ. հուլիս-
2021թ. ապրիլ
|
Արդարադատության
նախարարի տեղակալ
|
2021թ. ապրիլ –
2022թ. հունվարի 21
|
Արդարադատության
նախարարի առաջին տեղակալ։
|
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ
2016-2017թթ-ին որպես ազգային փորձագետ աշխատել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների
Վերստուգող հանձնաժողովի (CDDH) «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների
պաշտպանության ինստիտուտների» թեմատիկ աշխատանքային խմբում, որն ի թիվս այլնի մշակել
է ԵԽ նախարարների կոմիտեի «Եվրոպայում քաղաքացիական հասարակության գործունեության համար
բարենպաստ միջավայրի պաշտպանության ու ամրապնդման մասին» 2018թ. հանձնարարականը (CM/Rec(2018)11)։ Այս աշխատանքային
խմբում Ք. Գրիգորյանը մասնակցել է «Օմբուդսմենական հաստատությունների պաշտպանության
և խթանման Վենետիկյան սկզբունքների» նախագծի մասնագիտական քննարկումներին։
2019 - 2022թթ. ներկայացրել է կառավարությունը ԵԽ Խոշտանգումների կանխարգելման
կոմիտում և ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեում:
2021թ-ին ղեկավարել է ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում Քաղաքացիական և քաղաքական
իրավունքների մասին դաշնագրի կատարման ՀՀ զեկույցի պաշտպանության հայկական պատվիրակությունը:
2019-2022թթ. ղեկավարել է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների
խմբում (ԳՐԵԿՈ) ՀՀ պատվիրակությունը։
2019-2022թթ. իրականացրել է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների
Հակակոռուպցիոն ցանցում Հայաստանի համակարգողի գործառույթները։
2021-2022թթ. - ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող
Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհուրդը։
2016-2022թթ. ներգրավել, կազմակերպել ու համակարգել է Մարդու իրավունքների պաշտպանության
ազգային երկու ռազմավարությունների (2017-2019թթ. և 2019-2022թթ.) մշակման և իրականացման
գործընթացը՝ պետական բոլոր շահագրգիռ մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի,
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու միջազգային գործընկերների ներգրավմամբ։
2019-2022թթ. իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության
Համակարգող խորհրդի քարտուղարի գործառույթները:
Ակտիվ ներգրավում է ունեցել Ոստիկանության
ոլորտի 2020-2022թթ. բարեփոխումների ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքներին,
այդ թվում՝ Հայաստանում Պարեկային ծառայության ներդրման ծրագրին։
2021թ. Ոստիկանության կրթահամալիրում դասավանդել է «Ոստիկանություն-հասարակություն
փոխգործակցություն» առարկան։
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, տիրապետում է
նաև գերմաներենին և արաբերենին։
Ամուսնացած չէ, անկուսակցական է։