Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն Աղվերանում մասնակցել են Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովին։
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մշտադիտարկման միասնական գործիքի մշակումը՝ միջազգային չափանիշների և գործնական մեթոդների հիման վրա։
Աշխատաժողովն անցկացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների անկախ փորձագետ Մուշեղ Հովսեփյանը։
Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ինստիտուցիոնալացման հետևանքներին, ապաինստիտուցիոնալացման միջազգային չափանիշներին, համայնքում անկախ ապրելու և ներառվելու իրավունքին, ինչպես նաև մշտադիտարկման ընթացքում էթիկական սկզբունքների պահպանմանը։
Ի թիվս այլնի, քննարկվել են մշտադիտարկման այցերի պլանավորման և իրականացման, փաստաթղթերի ուսումնասիրության, հարցազրույցների անցկացման, ապացույցների արձանագրման և համապատասխան գործիքների կիրառման հարցերը։
Աշխատաժողովն ամփոփվել է գործնական առաջադրանքով, որի ընթացքում մասնակիցները կիրառել են քննարկված մեթոդներն ու գործիքները՝ մշտադիտարկման այցի տարբեր փուլերում։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում կարողությունների անընդհատ զարգացումը, առկա խնդիրների հասցեագրումը, մշտադիտարկման արդյունավետության բարձրացումն ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների շարունակական կատարելագործումը։

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։