Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման, կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության, առցանց միջավայրում երեխայի անվտանգության,երեխայի աշխատանքային իրավունքների, ինչպես նաև երեխայի լավագույն շահի առաջնահերթության վերաբերյալ հարցեր:
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։