Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մասնակցել է Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպված «ԲանՈւԳործ․ ԵՊՀ Էքսպո-2026» միջոցառմանը։
Միջոցառման շրջանակում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներն ու գործունեության առաջնահերթությունները, մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները, աշխատակազմի կադրային քաղաքականությունը, աշխատանքի և մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Ներկայացվել են նաև աշխատակազմում իրականացվող կրթական և վերապատրաստման ծրագրերը, կարիերայի զարգացման և մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործման հնարավորությունները։
«ԲանՈւԳործ․ ԵՊՀ Էքսպո-2026» միջոցառման նպատակն է ներկայացնել կրթական և աշխատանքային հնարավորությունները, նպաստել գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ կրթական համակարգի և գործատուների համագործակցության ներկա վիճակին, առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին։
Միջոցառումը հնարավորություն է տվել երիտասարդներին առավել մանրամասն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատանքի առանձնահատկություններին, մասնագիտական զարգացման և կարիերայի հնարավորություններին։
ՄԻՊ աշխատակազմում հայտարարված մրցույթներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.ombuds.am/vacancies

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։