Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

-6b054a275236e.webp&w=3840&q=75)
Նոյեմբերի 19-ին ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելի համագործակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում» թեմայով, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Աշխատաժողովն անցկացվել է ՄԻՊ հաստատությունում մեկնարկած Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքների համատեքստում։ Այն նպատակ ուներ ամրապնդելու աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները՝ գենդերային հավասարության խթանման, ինչպես նաև գենդերազգայուն և ներառական աշխատանքային միջավայրի ձևավորման ուղղությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ՄԱԶԾ գենդերային հավասարության փորձագետ Ժաննա Գևորգյանը ներկայացրել է հավասարության՝ որպես կազմակերպական գործելակերպի սկզբունքի նշանակությունը՝ անդրադառնալով դրա կիրառման գործնական կողմերին և աշխատավայրում հավասար հնարավորությունների ապահովման կարևորությանը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի գենդերային թիմի գենդերային հարցերով մասնագետ Դամարիս Ռոսաբալը ներկայացրել է ներառական կառավարման և գենդերային հավասարության փոխկապակցվածությունը՝ անդրադառնալով կառավարման գործընթացներում գենդերային մոտեցումների ներառման և կազմակերպական մշակույթի ձևավորման հարցերին։
Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել անդրադարձի և հարցուպատասխանի փուլ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու ներկայացված
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները միտված են գենդերային հավասարության գործելակերպերի ինստիտուցիոնալ ամրապնդմանը, աշխատակազմի կարողությունների զարգացմանը և այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորմանը, որտեղ ապահովված են հավասար հնարավորություններ, փոխադարձ հարգանք և անվտանգություն։
-6b054a275236e.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 19-ին ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելի համագործակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում» թեմայով, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։
-6b051d38e8a60.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ։

Այս տարվա փետրվարին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել էր Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց, որտեղ հանդիպում էր ունեցել դպրոցի աշակերտների և մանկավարժների հետ։

Նոյեմբերի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։