Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Այս տարվա փետրվարին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել էր Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց, որտեղ հանդիպում էր ունեցել դպրոցի աշակերտների և մանկավարժների հետ։
Պաշտպանի այցը կարևոր ազդեցություն է ունեցել աշակերտների վրա և ոգեշնչել նրանց՝ հիմնելու «Զարկերակ» կրթամշակութային ակումբը։ Ակումբի նպատակն է դպրոցը դարձնել այնպիսի միջավայր, որտեղ աշակերտները ոչ միայն գիտելիք են ստանում, այլև հանդես են գալիս սեփական նախաձեռնություններով, ստեղծագործում, հետազոտում, քննարկումներ և դասախոսություններ կազմակերպում, հանդիպում հետաքրքիր մարդկանց հետ՝ իրենց գաղափարները վերածելով իրական նախաձեռնությունների։
Ակումբի գործունեության շրջանակում աշակերտները նախաձեռնել են նաև փոդքասթների նոր շարք, որի առաջին հյուրը հենց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է։
Պաշտպանին ուղղված նամակ-հրավերում աշակերտները պատմել են, թե որքան նշանակալի է եղել նրա այցն իրենց համար՝ նշելով, որ հանդիպումից հետո դպրոցում շարունակվել են բարձրացված հարցերի շուրջ քննարկումները, և իրենք սկսել են առավել խորությամբ մտածել իրենց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության և հասարակական կյանքում ունեցած դերի մասին։
«Կան հանդիպումներ, որոնք ճակատագրական ու որոշիչ են դառնում մարդու կյանքում՝ փոխելով նրա մտածողությունը, արժեհամակարգն ու աշխարհին նայելու տեսանկյունը։ Մեզ համար այդպիսի հանդիպում դարձավ Ձեր այցը մեր դպրոց։
Ձեր հեռանալուց հետո մեր դպրոցում շատ զրույցներ շարունակվեցին արդեն Ձեր բացակայությամբ։ Մենք կրկին ու կրկին անդրադառնում էինք բարձրացված հարցերին, խորհում մեր իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության և մեր անելիքների մասին։ Աստիճանաբար հասկացանք, որ այլևս չենք կարող բավարարվել միայն մեր շուրջը կատարվողը տեսնելով ու ընդունելով․ ուզում ենք մտածել այլ կերպ, համարձակվել, նախաձեռնող լինել և ինքներս դառնալ այն փոփոխությունների հեղինակը, որոնց անհրաժեշտությունը զգում ենք։
Զրույցները վերածվեցին գաղափարների, գաղափարները՝ նախաձեռնությունների, իսկ նախաձեռնությունները՝ իրական քայլերի»,- գրել էին աշակերտները՝ հավելելով, որ ցանկանում են փոդքասթի առաջին հյուրը տեսնել հենց Անահիտ Մանասյանին։
«Մենք ուզում ենք, որ մեր նոր նախաձեռնությունը սկսվի հենց այն մարդուց, ում այցից հետո կոտրվեցին շատ կարծրատիպեր, և փոխվեց սեփական հնարավորությունների հանդեպ վերաբերմունքը»,– նշել էին նրանք։
Աշակերտների հրավերը սիրով ընդունելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին մասնակցել է փոդքասթին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սովորողների իրավունքներին ու պարտականություններին, դրանց իրացման և պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև դպրոցական միջավայրում իրավունքների նկատմամբ հարգանքի, պատասխանատվության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանն առնչվող հարցերի։
Փոդքասթի ամբողջական տեսանյութը շուտով հասանելի կլինի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում։

Այս տարվա փետրվարին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել էր Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց, որտեղ հանդիպում էր ունեցել դպրոցի աշակերտների և մանկավարժների հետ։

Նոյեմբերի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։

Նոյեմբերի 20–21-ը Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ անցկացվել է ատելության խոսքի և արտահայտվելու ազատության վերաբերյալ երկօրյա դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները։

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել այց Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)։