Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Նոյեմբերի 20–21-ը Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ անցկացվել է ատելության խոսքի և արտահայտվելու ազատության վերաբերյալ երկօրյա դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները։
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԱԶԾ մարդու իրավունքների ծրագրերի պատասխանատու Տիգրան Գրիգորյանը։ Դասընթացի նպատակներն ու աշխատանքի կանոնները ներկայացրել է ՄԱԶԾ փորձագետ Արսեն Նիկողոսյանը։ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը ներկայացրել է ատելության խոսքի բացառման և խոսքի ազատության երաշխավորման ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած հիմնախնդիրները։ Վերլուծվել են նաև ոլորտին առնչվող միջազգային չափորոշիչները։
Դասընթացի ընթացքում քննարկվել են ատելության խոսքի, խտրականության, ատելության շարժառիթով հանցագործությունների և պաշտպանվող խոսքի տարբերակման իրավական չափանիշները, միջազգային իրավական շրջանակը, համաչափ արձագանքի ընտրության սկզբունքները և խոսքի համատեքստային վերլուծության առանձնահատկությունները։
Առանձին քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի գործառույթներն ու համագործակցության շրջանակը։
Դասընթացի գործնական հատվածում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի կանխարգելման, հակադարձ խոսքի և արդյունավետ հաղորդակցության գործնական մոտեցումներին։
Դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համատեղ իրականացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը։

Նոյեմբերի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։

Նոյեմբերի 20–21-ը Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցությամբ անցկացվել է ատելության խոսքի և արտահայտվելու ազատության վերաբերյալ երկօրյա դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները։

Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել այց Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ և նախաձեռնող երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնելու հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։