Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ երեխաներ,
Նոյեմբերի 20-ը նշվում է՝ որպես Երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց համար ապահով ու արժանապատիվ միջավայրի ձևավորման և յուրաքանչյուր երեխայի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորության մասին։ 1989 թվականի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան։
Երեխայի նկատմամբ հարգանքն ու արժանապատիվ վերաբերմունքը, նրա իրավունքների լիարժեք իրացման ապահովումը ոչ միայն իրավական պետության կայացման, այլև առողջ, համերաշխ ու մարդակենտրոն հասարակություն ունենալու կարևոր նախապայմաններից են։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր գործունեության շրջանակում շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ հետևողականորեն բարձրաձայնելով առկա խնդիրները և ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։
Մշտադիտարկումների, բողոքների ուսումնասիրության և տարբեր հաստատություններ կատարած այցերի արդյունքում արձանագրված խնդիրները ցույց են տալիս, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող մի շարք հարցեր։ Դրանց թվում են երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու դեպքերի բացահայտումը, իրավասու մարմինների արդյունավետ և ժամանակին արձագանքը, անձնական տվյալների պաշտպանությունը, կրթության իրավունքի իրացման հասանելիությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների լիարժեք երաշխավորումը։
Այս ուղղություններով առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործում, այլև բոլոր պատասխանատու կառույցների հետևողական ու փոխհամաձայնեցված աշխատանք։
Այս համատեքստում կարևորում եմ նաև երեխաների հետ անմիջական շփումը և նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հենց այս նպատակին են միտված Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից Հայաստանի տարբեր մարզերում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև երեխաների խնամքն ու պաշտպանությունն իրականացնող կառույցներում պարբերաբար իրականացվող այցերն ու հանդիպումները։
Իրենց իրավունքների և դրանց պաշտպանության հնարավորությունների մասին տեղեկացված երեխաներն ավելի վստահ են բարձրաձայնում իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ բռնության, բուլինգի և իրավունքների այլ խախտումների վերաբերյալ։ Հետևաբար, երեխայի իրավունքների մասին գիտելիքի տարածումը պետք է դիտարկել ոչ միայն որպես իրազեկման աշխատանք, այլև՝ որպես խախտումների կանխարգելման և երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց։
Սիրելի՛ երեխաներ,
Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի սիրո, հոգատարության, անվտանգության և խաղաղության պայմաններում, իսկ ձեր ձայնը լինի միշտ լսելի ու կարևոր։
Մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն, նորանոր ձեռքբերումներ և լուսավոր ու երջանիկ օրեր։
-6b0026335158d.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը։ Նիստի թեման էր «Անվտանգ առցանց տիրույթ․ ժամանակակից մարտահրավերներ, անձնական տվյալների պաշտպանություն»։

Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ երեխաներ, Նոյեմբերի 20-ը նշվում է՝ որպես Երեխաների համաշխարհային օր՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց համար ապահով ու արժանապատիվ միջավայրի ձևավորման և յուրաքանչյուր երեխայի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորության մասին։ 1989 թվականի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան։

Նոյեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է «Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովը, որի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցում կազմակերպված «Լույսը մեր ներսում է» խորագրով համադպրոցական ցերեկույթին։