Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցում կազմակերպված «Լույսը մեր ներսում է» խորագրով համադպրոցական ցերեկույթին։
Միջոցառման շրջանակում դպրոցի սաները ներկայացրել են երգի և պարի համարներ, ինչպես նաև դաշնամուրի, ակորդեոնի և այլ երաժշտական գործիքներով կատարումներ։ Երեխաների ելույթներն ու միջոցառման ջերմ մթնոլորտը ցերեկույթը դարձրել են առանձնահատուկ։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է յուրաքանչյուր երեխայի՝ կրթական, մշակութային և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքի իրացումը, ստեղծագործական հնարավորությունների ապահովումը և այնպիսի ներառական միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն զգում է արժևորված և հավասար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցում կազմակերպված «Լույսը մեր ներսում է» խորագրով համադպրոցական ցերեկույթին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել են «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» խորագրով համաեվրոպական կոնֆերանսի շրջանակում կազմակերպված պանելային քննարկումներին։

Նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում։