Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել են «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» խորագրով համաեվրոպական կոնֆերանսի շրջանակում կազմակերպված պանելային քննարկումներին։
Քննարկումների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային խնդիրներին, այդ թվում՝ հասարակության մեջ առկա կարծրատիպերին ու խտրական վերաբերմունքին, համայնքային ծառայությունների բացակայությանը, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների խախտումներին։
Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, ինչպես նաև դրանց հիման վրա հրապարակված երկու արտահերթ զեկույցների ազդեցությունն օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես՝ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի ընդունման և կատարելագործման գործընթացների վրա։ Միևնույն ժամանակ, մատնանշվել են գործնականում դեռևս չլուծված խնդիրները՝ կապված ոչ հոժարակամ բուժման, անգործունակության ճանաչման և զսպման միջոցների կիրառման հետ։
Անդրադարձ է կատարվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական և սոցիալական կարիքների համակողմանի հաշվառման, նրանց արժանապատվության հարգման և իրենց բուժման ու խնամքի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցության ապահովման անհրաժեշտությանը։ Կարևորվել են նաև անհատական վերականգնողական ծրագրերի մշակումը, զբաղվածության և աշխատանքային թերապիայի կազմակերպումը, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հանրային խարանի և ատելության խոսքի կանխարգելումը։
Առանձնահատուկ կերպով ընդգծվել է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։
Միաժամանակ, ընդգծվել է, որ հոգեկան առողջության ոլորտում աջակցությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների, անհատական կարիքների և արժանապատվության հարգման վրա՝ ապահովելով համայնքում անկախ և լիարժեք կյանք ունենալու հնարավորությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել են «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» խորագրով համաեվրոպական կոնֆերանսի շրջանակում կազմակերպված պանելային քննարկումներին։

Նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023–2026 թթ. ծրագրի ներքո իրականացվող «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակում կազմակերպված միջոցառմանը: