Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


Նոյեմբերի 11-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացված Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են Պաշտպանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև երիտասարդների և ուսանողների համար մասնագիտական փորձ ձեռք բերելու և աշխատանքային փորձառություն ձևավորելու հնարավորությունները։
Մասնավորապես, մասնակիցներին ներկայացվել են աշխատակազմում ուսանողական պրակտիկայի կազմակերպման հնարավորությունները, առկա թափուր հաստիքները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման ընթացակարգերն ու դրանց մասնակցության պայմանները։
Տոնավաճառը հնարավորություն է ընձեռել անմիջականորեն շփվելու ուսանողների և շրջանավարտների հետ, պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացնելու աշխատակազմում մասնագիտական գործունեության առանձնահատկությունները և կարիերայի զարգացման հնարավորությունները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարևորում է երիտասարդ մասնագետների ներուժի բացահայտումը, նրանց մասնագիտական առաջընթացին նպաստելը և հանրային ծառայության նկատմամբ հետաքրքրության խթանումը։
Երիտասարդների գիտելիքը, նախաձեռնողականությունն ու մասնագիտական ներուժը կարևոր ներդրում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման գործում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա շրջանակում, հյուրընկալել է <<Խորհուրդ X>> երիտասարդական կազմակերպության անդամներին և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին։
-6afc26b99892f.webp&w=1920&q=75)
2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների Երեխաների իրավունքների հանձնակատարների հանձնաժողովին կից Երեխաների խորհուրդների ներկայացուցիչների՝ «Z սերունդ. ինչպես է մեր հոգեկան առողջությունը որոշում վաղվա օրը» թեմայով կոնֆերանսին։

Վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների, թեժ գծին ստացվող զանգերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերի արդյունքները վկայում են, որ թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացված Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։