Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


Նոյեմբերի 10-ին Հայաստանի եվրոպական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ վարպետաց դաս՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերին՝ որպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմ, ինչպես նաև խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձևերի կանխարգելման միջազգային և ներպետական իրավական կարգավորումներին ու չափանիշներին։
Բանախոսը թեմաները ներկայացրեց համակողմանի՝ համադրելով իրավական կարգավորումները, կանխարգելման մեխանիզմների գործնական նշանակությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները։
Վարպետաց դասը նպաստեց ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեսական ու գործնական գիտելիքների փոխկապակցմանը։

Նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակին նվիրված՝ «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական ծառայություն» խորագրով միջոցառմանը։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի եվրոպական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ վարպետաց դաս՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի մասնակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի Կարեն Դեմիրճյանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտները։

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։