Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի Կարեն Դեմիրճյանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտները։
Այցելության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել լիազորությունների շրջանակին և աշխատանքի առաջնահերթություններին։
Աշակերտների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի տարբեր հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու արձագանքը, կրթության իրավունքի ապահովումը, երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը, երեխայի աշխատանքային իրավունքները, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։

Նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակին նվիրված՝ «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական ծառայություն» խորագրով միջոցառմանը։

Նոյեմբերի 10-ին Հայաստանի եվրոպական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ վարպետաց դաս՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի մասնակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի Կարեն Դեմիրճյանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտները։

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանի և կենտրոնի այլ աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 11-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։