Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Նոյեմբերի 4-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում և հանդիպել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցների հետ զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են պրոֆեսիոնալիզմին, անձնային որակներին և բարեվարքությանը:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Դատախազության առաջնահերթություններին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը:
Աշնանային դպրոցի մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել Գլխավոր դատախազին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպված աշնանային դպրոցը ներառում է տարբեր պետական մարմիններ այցելություններ ու հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպումներ և քննարկումներ ոլորտի լավագույն փորձագետների հետ:

Նոյեմբերի 4-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում և հանդիպել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերին մասնակցել է Փարիզում անցկացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա միջազգային աշխատաժողովին։

Նոյեմբերի 2-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հանդիպել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանի և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Բուլղադարյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն են այցելել Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտները։