Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն են այցելել Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտները։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել լիազորությունների շրջանակին և աշխատանքի առաջնահերթություններին։
Աշակերտների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու արձագանքը, կրթության իրավունքի ապահովումը, երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ։
-6b054a275236e.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 19-ին ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելի համագործակցությամբ անցկացվել է աշխատաժողով՝ «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում» թեմայով, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։
-6b051d38e8a60.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ։

Այս տարվա փետրվարին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել էր Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց, որտեղ հանդիպում էր ունեցել դպրոցի աշակերտների և մանկավարժների հետ։

Նոյեմբերի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության օմբուդսման Կարինա Պալկովային։