Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ COP 17-ի շրջանակում՝ Կանաչ գոտում, հոկտեմբերի 29-ին տեղի կունենա միջոցառում՝ նվիրված մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքին և կենսաբազմազանության պահպանության գործում երեխաների ու երիտասարդների մասնակցության կարևորությանը։
Օր՝ 2026 թվականի հոկտեմբերի 29
Ժամ՝ 09:30–11:30
Վայր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Կանաչ գոտի (ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք)։
Միջոցառմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝
https://www.cop17yerevangreenzone.com/reg.../public-attendee
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործընթացներում յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի մասնակցության ապահովումը՝ նրանց ձայնը լսելի դարձնելու գործում ակտիվ ներգրավվածությունը խթանելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազմազանության․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ COP 17-ի շրջանակում՝ Կանաչ գոտում, հոկտեմբերի 29-ին տեղի կունենա միջոցառում՝ նվիրված մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքին և կենսաբազմազանության պահպանության գործում երեխաների ու երիտասարդների մասնակցության կարևորությանը։

Հոկտեմբերի 25-ին՝ Դաունի համախտանիշի իրազեկման ամսվա շրջանակներում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի «Առափի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և հանդիպել աշակերտների հետ։